ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բրայզան հանդիպել է ՕԵԿ եւ Ժառանգություն կուսակցության ղեկավարներին
Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան փոխգործակցության, տարածաշրջանային եւ ներքաղաքական խնդիրներին, ժողովրդավարության զարգացմանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումներին ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան:
Source Url:
