Բրայզան հանդիպել է ՕԵԿ եւ Ժառանգություն կուսակցության ղեկավարներին

Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Ժառանգություն կուսակցության նախագահ Րա‎ֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան փոխգործակցության, տարածաշրջանային եւ ներքաղաքական խնդիրներին, ժողովրդավարության զարգացմանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումներին ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: