ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուսաբանական այգուն տեր կանգնելը ՀՀ ստանձնած պարտավորություններից է
Երեւանի բուսաբանական այգին համամարդկային արժեք է եւ ողջ Հայաստանվ մեկ հատվող կանաչ տարածությունների եւ անտառների պարագայում միակ 80 հեկտար մակերեսով լիովին պահպանված կանաչն է եւ եւ բուսաբանական այգու նկատմամբ ոտնձգությունը սրբապղծություն է, հունիսի 25-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, բուսաբանական ընկերության նախագահ Նորա Գաբրիելյանը, փոխնախագահ Գոհար Օգանեզովան եւ հանուն կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Էկոլոգները մամուլի ասուլիս էին հրավիրել ԶԼՄ-ների միջոցով ահազանգելու բուսաբանական այգու հնարավոր տխուր ճակատագրի մասին եւ անցանկալի զարգացումները դեմն առնելու համար:
Անցանկալի զարգացումները սկսվել են մոտ երկու տարի առաջ, բայց այնժամ ամեն ինչ արվում էր այգու փրկության համար: Բուսաբանական այգին իր 80 հեկտար տարածքից 25 հետկարը վարձակալությամբ տվել է «Հայագրոէկոլոգների ասոցիացիա» ՀԿ-ին էկոտուրիզիմ զարգացման համար եւ 5 հետկարի վրա մեկ հարկանի քոթեջներ կառուցելու իրավունքով: Ցածր ֆինանսավորման պայմաններում, երբ չկան բանվորներ, նորմալ ջրամատակարարում, այգու պաշտպանություն, սա այգին փրկելու միակ ելքն էր: Ու թեեւ «Հայագրոէկոլոգների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը Բուսաբանական այգու նախկին փոխտնօրեն Ավետ Հայրապետյանն է, «Հայագրոէկոլոգների ասոցիացիա» ՀԿ խախտել է այգու հետ կնքած պայմանագիրը եւ բազմահարկ շենքի կառուցում նախաձեռնել: ԱԺ պատգամավորների, հասարակական բողոքի եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով չեղյալ է հայտարարվել այգու եւ «Հայագրոէկոլոգների ասոցիացիայի» պայմանագիրը: Վերջինս հարցը վիճարկում է դատարանում, իսկ այգու ճակատագրով մտահոգ անձիք մտավախություն ունեն, որ դատարանի որոշումը ի վնաս այգու կլինի, առավել եւս որ կա նախադեպ: Այգու հենց մուտքի մոտ 2 հետկար տարածքի վարձակալը, այգուց ծածուկ տարածքը սեփականացրեց, եւ հիմա շինարարություն է սկսել:
Էկոլոգները բոլորին հիշեցնում են, որ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մեջ է մտնում նաեւ էկոլոգիական մի պարտավորություն: Հայաստանը պարտավոր է հանուն կենսաբազմազանության, մինչեւ 2010 թվականը բուսաբանական այգում ունենալ ֆլորայի անհայտացող տեսակներ` ընդհանուրի 60 տոկոսը: Մի կողմից էկոտուրիզմ ենք զարգացնում, մյուս կողմից ոնչնացնում դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, հայտարարեց Կարինե Դանիելյանը:
Բանախոսները տեղեկացրեցին, որ Երեւանում` կիսաանապատային գոտում, տուֆի հաստ շերտի վրա բուսաբանական այգի ստեղծելը արդեն հերոսություն է: Եվ այգին էլ այգին հանգստացողների համար դրախտ է, որ այսօր դրախտային վիճակում չէ: Ի դեպ, այգին ոչ միայն հանգստի գոտի է, այլ նաեւ դպրոցականների եւ ուսանողների համար կրթող, ուսանող դաստիարակող միջավայր. «պրիմիտիվ շուկայական հարաբերություններում կորցնում ենք մեր արժեքները», նկատեց Կարինե Դանիելյանը: Էկոլոգները դեմ չեն շուկայական հարաբերություններին, բայց ոչ այս ձեւով: Նրանք որպես լուծում առաջարկում են վերականգնել այգու ջերմոցները եւ քաղաքին անհրաժեշտ տնկանյութերը այստեղ աճեցնել:
