Երիտասարդները աշխատանք են գնտում հիմնականում ծանոթների միջոցով

Միավորված ազգերի կազմակերպության կազմած «Կրթական վերափոխումները Հայաստանում» ՀՀ 2006 թվականի մարդկային զարգացման ազգային զեկույցի մի բաժինն էլ նվիրված է երիտասարդ մասնագետների աշխատանք խնդիրներին: Ըստ զեկույցի, աշխատաշուկայում երիտասարդ մասնագետների ներգրավված ճանապարհին թիվ մեկ խոչընդոտը «տնտեսության թույլ զարգացվածության հետեւանքով աշխատատեղերի բացակայությունն է, երբեմն էլ ստացած մասնագիտական կրթության եւ որակավորման անհամապատասխանությունը աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին, երկրորդը` վարձատրության փոքր չափերը»: Ամենացածր աշխատավարձերը ստանում են ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, հայոց լեզվի եւ գրականության մասնագետները, մանկավարժները, երաժշտագետ-արվեստաբանները:

Զեկույցում ասվում է, որ 2002 թվականին բուհ ավարտված տղաների միայն 68.6 տոկոսն է աշխատանքի անցեշլ, աղջիկների` 55.3 տոկոսը: Եթե պետական բուհ ավարտածների 61.1 տոկոսն է աշխատանք գտել, ապա ոչ պետական բուհեր ավարտածների` 55.2 տոկոսը: Ամենաշտ գործազուրկներ կան անասնաբուծություն, անասնաբուժություն մասնագիտությունը ստացածների մեջ` 50 տոկոսը, ամենաքիչ գործազուրկները` իրավագետներն ենէ 10.8 տոկոսը:

«Կրթական վերափոխումները Հայաստանում» զեկույցի համաձայն աճում է եւ մասնագիտությանը համապատասխանող եւ չհամապատասխանող աշխատանքի անցնելու դինամիկան, բայց մարդիկ հիմնականում աշխատանք են գտնում անձնական շփումների եւ ընկերների միջոցով, «թույլ էթ զարգացած աշխատանքի տեղավորման գործակալությունների դերը»: