ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի հաղորդագրությունը
Հայաստանն առանց ծխախոտի դաշինք
Coalition For Tobacco Free Armenia
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
7 հունիսի, 2007
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը` իր 28 անդամ կազմակերպութունների
կողմից ուղերձ է ուղղել այսօր առաջին նիստին հավաքված ՀՀ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ
պատգամավորներին:
Իրենց ուղերձում Դաշինքի անդամները հույս են հայտնում, որ նորընտիր պատգամավորական
կազմը կանի առավելագույնը ունենալու հզոր, անկախ, և ծաղկուն հայրենիք, հայրենիք,
որը հնարավոր է կառուցել միայն առողջ ոգով և մարմնով:
Դաշինքը կոչ է անում միացյալ ուժերով կյանքի կոչելու Առողջապահության համաշխարհային
կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին Շրջանակային կոնվենցիայի
դրույթները, մասնավորապես`
- Պաշտպանել յուրաքանչուր քաղաքացու առողջ միջավայրի իրավունքը` բոլոր փակ
հասարակական վայրերն ու աշխատատեղերը դարձնելով 100% ազատ ծխախոտի ծխից; - Իրականացնել ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ արդյունավետ գնային և հարկային
քաղաքականություն՝ բարձրացնելով ծխախոտի հարկերը, այդպիսով խթանելով հատկապես
երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցմանը և ապահովելով պետական
բյուջեի եկամուտների էական ավելացում; - Արգելել ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը, քանի
որ միայն լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտի օգտագործման նվազեցմանը:
Հայաստանը պաշտոնապես միացել է ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի մասին
Շրջանակային կոնվենցիային 2004թ. նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահ Քոչարյանի կողմից
համաշխարհային հակածխախոտային պայմանագիրը ստորագրելուց և ՀՀ ԱԺ կողմից նույն
թվականի հոկտեմբերի 12-ին վավերացնելուց հետո:
ՏԵՂԵԿԱՆՔ. «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը ստեղծվել է երկու տարի
առաջ` 2004թ. հունիսի 11-ին, տասներկու հիմնադիր ՀԿ-ների կողմից և այսօր միավորում
է 28 անդամ կազմակերպություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար` Նարինե
Մովսիսյան, Դաշինքի կոորդինատոր, 51 26 17, nmovsesi@aua.am
