Հայ լրագրողներն անվտանգության երաշխիքներ են ուզում

«Խոսքի ազատությունն այսօր ամբողջ աշխարհում լավագույն օրեր չի ապրում: Կան
բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լրագրողական կազմակերպությունները պետք է աշխատեն
համարժեք պատասխան տալ», - «Լրագրողների իրավական պաշտպանություն եւ օրենսդրական
փոփոխության անհրաժեշտությունը» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում ասաց
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` նշելով նաեւ, որ օրինակ ԱՊՀ
երկրներից Ուզբեկստանում, Ղազախստանում, Բելառուսում կիրառվում է են շատ կոնկրետ եւ
կոպիտ քայլեր խոսքի ազատությունը սահմանափակելու համար.

«Ղազախստանում նախագահական ընտրություններից առաջ բոլոր տպարանները,
հրատարակչությունները կասեցրել են իրենց պայմանագրերը ընդդիմադիր թերթերի հետ:
Ավելի խորը եւ մշակված, քողարկված գրաքննություն իրականացվում է Հայաստանում»:

Լրագրողական խնդիրներով զբաղվող կազմակերպությունները անհրաժեշտ են համարում
փոփոխություններ մտցնել լրագրողներին վերաբերվող քրեական օրսնգրքում եւ քրեական
դատավարության օրենսգրքում: «Ինտերնյուս» հ/կ-ն ուսումնասիրել է վերջին 2 տարիների
ընթացքում լրագրողների դեմ կատարված բազմաթիվ բռնարարքներ, որոնցից միայն մեկում է
կրառվել ՀՀ օրենսգրքի 164 հոդվածը՝ «Լրագրողի մասնագիտական օրինական
գործունեությանը խոչընդոտելը»: Մնացած բոլոր դեպքերում մեղավորները պատժվել են այլ
հոդվածներով, որոնք որեւէ առանչություն չունեն վերը նշված 164 հոդվածի հետ, կամ
ընդհանրապես քրեական գործ չի հարուցվել եւ մեղավորները մնացել են անպատիժ:

Քննարկման մասնակիցները խոստովանեցին, որ միայն օրենքով լրագրողին հնարավոր չէ
պաշտպանել, քանի որ մեզ մոտ օրենքի կիրառման հետ խնդիրներ կան, սակայն օրենքի
փոփոխությունները հնարավորություն կտան ինչ-որ չափով շտկել իրավիճակը: Արդեն իսկ
մշակվել են նախագծեր, որոնցով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ ոստիկանության
մասին օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում լրագրողի գործնեությանը վերաբերվող
օրենքում: Մասնավորապես, լրագրողներին առնչվող հոդվածում առաջարկվում է գործող 2
կետերին ավելացնել եւս մեկը, որում խիստ պատժամիջոցներ են սահմանված լրագրողի կամ
նրա մերձավորի նկատմամբ բռնություն իրականացնողիների համար:

Օրենքում փոփոխություններ մտցնելու պահանջը լրագրողները բացատրում են նաեւ նրանով,
որ Հայաստանում պաշտոնյան օրենքներով ավելի պաշտպանված է` ի տարբերություն
լրագրողների: Օրինակ` ՀՀ քրեական օերնսքրի 316 հոդվածի 1 մասով սահմանվում է, որ
իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը
պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով կամ առավելագույնը 5
տարի ազատազրկմամբ