ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովի պատգամավորների 103 կողմ և 3 դեմ ձայներով նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ։
Փակ, գաղտնի քվերակությանը մասնակցել է 108 պատգամավոր, քվեաթերթիկներից 2-ը անվավեր է ճանաչվել։
ՀՀ սահմանադրության 103 հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ նշանակվել գլխավոր դատախազ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին լրացավ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը։ Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1998-1999 թվականներին, ինչպես նաև՝ 2004-2007 և 2007-ից 2013 թվականներին։
Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ հաստատմանն էր ներկայացրել գլխավոր դատախազի նոր թեկնածուին՝ Գևորգ Կոստանյանին։
