Արդարադատության ակադեմիա՝ Դատական և Դատախազական դպրոցների փոխարեն

Կառավարությունը սեպտեմբերի 13-ի նիստում որոշել է ստեղծել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ), որի նպատակն է դատական և դատախազական համակարգերի համար մասնագիտացված կադրեր պատրաստելը։

Արդարադատության ակադեմիան կգործի 2014թ. հունվարից և կփոխարինի նույն գործառույթը կատարող Դատական դպրոց և Դատախազական դպրոց ՊՈԱԿ–ներին։ Վերջիններս մինչև այս տարվա վերջ կլուծարվեն։

Արդարադատության ակադեմիան, ըստ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի, իրականացնելու է դատավորների և դատախազների մաuնագիտական պատրաuտումն ու վերապատրաuտումը, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաuտումը, ինչպես նաև` կազմակերպելու է դատավորների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններին ուսուցանելու նպատակով:

Ակադեմիայի կառավարումն իրականացնելու է յոթ անդամից բաղկացած Ակադեմիայի կառավարման խորհուրդը, իսկ ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ Ակադեմիայի ռեկտորը։