ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ առաջարկություններն ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ
«ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Պաշտպանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը և առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում: Առաջարկվում է նաև լրացուցիչ քննարկել Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը: Առաջարկվում է քննարկել նաև ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը, որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում:
Կ.Անդրեասյանի կարծիքով՝ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման և եզրույթների հստակեցման կարիք ունի ՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանի առաջարկություններին ամբողջությամբ
