Հայաստան՝   դատական հետապնդում և զրպարտչական քարոզարշավ բնապահպանների դեմ

 ARM 001 / 0519 / OBS 045 
Դատական հետապնդում/
Զրպարտչական քարոզարշավ
Հայաստան
Մայիսի 24, 2019

Մարդու իրավունքների միջազգային Ֆեդերացիայի /FIDH/ և  Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության /OMCT/ գործընկերության շրջանակներում գործող Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտարանը, ձեր հրատապ միջամտությունն է խնդրում Հայաստանում ստեղծված հետևյալ իրավիճակի առնչությամբ։

Իրավիճակի համառոտ նկարագիր

Դիտակետը տեղեկացվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտից /CSI/, որ մի քանի իրավապաշտպան, լրագրող, իրավաբան, ներառյալ՝ լրագրող Թեհմինե Ենոքյանը, Համահայկական բնապահպանական ճակատի քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանը, իրավաբան Նազելի Վարդանյանը, Համահայկական բնապահպանական ճակատի քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, ակտիվիստներ Շիրակ Բունիաթյանը և Էդմոն Աղաբեկյանը, ենթարկվում են դատական հետապնդման և զրպարտչական քարոզարշավի։ Այս հարձակումները կապված են Լիդիան Արմենիա փակ բաժնետիրական ընկերության՝ Ամուլսարում (Վայոց Ձոր, Երևանից մոտավորապես 160 կմ դեպի հարավ /տես նախապատմության բաժնում/) գտնվող ոսկու հանքի շահագործման հետ կապված բնապահպանական և առողջապահական ռիսկերի մասին հանրային իրազեկում իրականացնելու համար։ Վերոնշյալ անձինք նաև դիմել են դատարան, համայնքային այլ ներկայացուցիչների հետ միասին՝ վիճարկելու կառավարության որոշումը Ամուլսարը ոսկե հանք օգտագործելու վերաբերյալ ։
Համաձայն ստացված տեղեկության, Լիդիան Արմենիան դիմել է քաղաքացիական հայցով Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարան Անի Խաչատրյանի դեմ /դատական գործի համար ԿԴ3/1445/02/18/ «զրպարտիչ տեղեկություններ» տարածելու համար, որը վերաբերում է Ամուլսարի հանքի գործունեության մասին լուսաբանող Անի Խաչատրյանի առցանց տարածված տեղեկտվությանը։ Լիդիան Արմենիան պահանջել է որպեսզի Անի Խաչատրյանը վճարի 1 մլն ՀՀ դրամ /մոտավորապես 1,870 եվրո/՝ ի հատուցում ընկերության գործնական համբավին վնաս պատճառելուն։ 2018թ․դեկտեմբերի 8-ն, Արդարադատության նախարարությունը կարգադրել է Անի Խաչատրյանին չտարածել Լիդիան Արմենիայի համբավի վրա բացասականորեն ազդող և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ 2019թ, մայիսի 22-ին նշանակված դատական լսումը տեղափոխվել է հուլիս ամիս, որպեսզի տիկին Խաչատրյանի նոր փաստաբանը կարողանա ծանոթանալ գործին։

Լիդիան Արմենիան այլ իրավապաշտպանների դեմ նույնպես դիմել է դատարան՝ զրպարտության մեղադրանքով այլ քաղաքացիական հայտերով։ 2018թ․ դեկտեմբերին այն հայտ է ներկայացրել իրավաբան և Հայկական անտառներ հասարակական կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանի դեմ Ամուլսարի ծրագիրը քննադատելու և ընկերությանը որոշ պետպաշտոնյաների հետ թաքնված կապեր ունենալու մեջ մեղադրելու համար։ Գործը պետք է քննվի Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից, լսումների օրը դեռ հայտնի չէ։

2018թ․ օգոստոսի 8-ն, Լիդիան Արմենիան զրպարտության մեղադրանքով դիմել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարան Լևոն Գալստյանի դեմ / գործի համար ԵԴ/16785/02/18/՝ հանրային ելույթներում, իր Ֆեյսբուքի անձնական և Համահայկական բնապահպանական ճակատի էջերում Լիդիան Արմենիային քննադատելու համար։ Լսումները շարունակվում են։  

2019թ․մարտին եւ ապրիլին Լիդիան Արմենիան զրպարտության վերաբերյալ բողոքներ է ներկայացրել  ընդդեմ Շիրակ Բունիաթյանի (Դատական գործ թիվ ԱՎԴ 2/0560/02/19) եւ Էդմոն Աղաբեկյանի (Դատական գործ թիվ ԱՎԴ 2/0551/02/19) ֆեյսբուքյան գրառումներում եւ հանրահավաքում Լիդիան Արմենիայի իրականացված գործողությունների օրինականությունը հարցականի տակ դնելու համար: Ընկերությունը նաեւ պահանջել է մեկ միլիոն դրամ (մոտ 1.870 եվրո) փոխհատուցում վճարել իր բիզնեսի հեղինակությանը վնասելու համար:

Բացի դրանից, 2018 թվականից նույն պաշտպանները պարբերաբար ենթարկվել են զրպարտչական քարոզարշավի սոցիալական ցանցերում։ Ֆեյսբուքյան կեղծ հաշվեհամարներով հրատարակվել է մոտ 40 վարկաբեկող տեսանյութ ուղղված Լեւոն Գալստյանի դեմ: Անի Խաչատրյանի եւ Թեհմինե Ենոքյանի մասին Ֆեյսբուքում տեղադրվել են սեքսիստական բնույթի նյութեր, որտեղ օգտագործվել են «ազատաբարո կին», «ակտիվիստներից հղիացած» և այլ տեսակի վիրավորական արտահայտություններ։ 2019 ապրիլին Լեւոն Գալստյանը, Թեհմինե Յենոքյանը եւ Անի Խաչատրյանը դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ` Ֆեյսբուքում հրապարակված վիրավորական նյութերի վերաբերյալ։ 2019 թ. մայիսի 3-ին Green and Clean  ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածվել Նազելի Վարդանյանի մասնագիտական հմտությունները վարկաբեկելու միտումով ։ Բազմաթիվ բողոքների շնորհիվ Ֆեյսբուքը արգելափակել է այդ էջը վիրավորական եւ զրպարտություն պարունակող լինելու համար:

Բացի այդ, տիկին Թեհմինե Ենոքյանը 2018 թ. սեպտեմբերի 6-ին բողոք է ներկայացրել ոստիկանութուն Ֆեյսբուքում վիրավորական բնույթի տեսա- և լուսանկարչական նյութեր տարածելու վերաբերյալ։ Նյութերը պատրաստված են եղել Գնդեվազում գտնվող իր տան տեսադաշտը տեսածցիկով նկարահանումներից։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, ինչը հանգեցրել է ֆոտոխցիկի հսկողության եւ ֆեյսբուքյան հաշվեհամարների  առնչությամբ երկու անհատների նույնականացմանը, որոնք աշխատանքային հարաբերություններ են ունեցել Լիդիան Արմենիայի հետ։  Գործը փակվել է Վայոց Ձորի մարզային դատախազության կողմից: Թեհմինե Ենոքյանը այժմ դիմել է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան գործը քննելու պահանջով։ 

Դիտարանը խորը մտահոգություն է հայտնում Թեհմինե Ենոքյանի, Անի Խաչատրյանի, Նազելի Վարդանյանի, Լեւոն Գալստյանի, Շիրակ Բունիաթյանի եւ Էդմոն Աղաբեկյանի եւ բոլոր բնապահպանների նկատմամբ դատական հետապնդումների եւ զրտպարտչական արշավի վերաբերյալ, քանի որ դրանք, կարծես թե, ուղղված են պատժելու նրանց իրենց օրինական իրավապաշտպան գործունեության համար: Դիտարանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել իրավապաշտպանների իրավունքները եւ անմիջական, մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննություն իրականացնել, բացահայտել նրանց իրավունքների խախտման համար պատասխանատու բոլոր անձանց, նրանց բերել անկախ դատական ատյան եւ կիրառել օրենքով նախատեսված պատժամիջոցները:

 

Նախնական տեղեկություններ.

Հայաստանում շահագործվում են շուրջ 400 հանքավայրեր, որոնցից 22-ը մետաղական են: Բոլոր հանքարդյունաբերական կայանները մոտ են բնակեցված տարածքներին եւ ջրային ռեսուրսներին՝ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով առողջության, ջրի եւ սննդի անվտանգության եւ շրջակա միջավայրի առումով:

2007 թ.-ին Լիդիան Ինթերնեյշնլ- ի դուստր ձեռնարկություն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն սկսել է իր գործունեությունը Հայաստանում ոսկու հանքավայրի շահագործման նախագծի իրականացման համար: 2014 թ. Ընկերությունը ստացել է հանքարդյունահանման լիցենզիա, իսկ 2016 թվականին այն սկսել է Ամուլսարի շրջանում արդյունահանման նախագծի շինարարական աշխատանքները:

2012 թ.-ից փորձագետներն ու ակտիվիստները դատապարտում են Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունը առողջության եւ շրջակա միջավայրի վրա, 2017 թ.-ից որոշ բնակիչներ արգելափակել են հանքի մուտքը եւ խնդրում են կասեցվել նախագիծը: Ի պատասխան, Լիդիան Արմենիան ակտիվ քարոզարշավ է սկսել բոլոր քննադատներին, այդ թվում իրավապաշտպաններին, լռեցնելու նպատակով:

2018 թ. նոյեմբերին Ջերմուկի ընդլայնված համայնքից, որտեղ գտնվում է Ամուլսարը, մոտ երեք հազար քաղաքացի, ստորագրել են նախագիծը դադարեցնելու պահանջը եւ 2018 թ․ դեկտեմբերի 18-ին  Ջերմուկ համայնքի խորհուրդը որոշում է կայացրել  Ջերմուկ համայնքում զարգացնել շրջակա միջավայրի համար բարենպաստ տնտեսություն եւ արգելել իր տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը: 

2018 թ.-ի օգոստոսից սկսած ծրագիրը կասեցվել է մինչեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատականը, որը հանձնարարվել է կառավարությանը:

 

Պահանջվող գործողությունները․

Խնդրում ենք դիմել Հայաստանի իշխանություններին՝ հորդորելով նրանց.

ա. Դադարեցնել բոլոր, այդ թվում դատական կարգով, հետապնդումները Թեհմինե
Ենոքյանի, Անի Խաչատրյանի, Նազելի Վարդանյանի, Լեւոն Գալստյանի, Շիրակ Բունիաթյանի, Էդմոն Աղաբեկյանի, ինչպես նաեւ Հայաստանում բոլոր իրավապաշտպանների դեմ եւ երաշխավորել, որ նրանք կարողանան
իրականացնել իրենց գործունեությունը առանց խոչընդոտների.

բ. Կատարել վերոհիշյալ զրպարտչական գործերի անմիջական, մանրամասն եւ թափանցիկ հետաքննություն, որպեսզի բացահայտվեն բոլոր պատասխանատուները, ներկայանան անկախ դատարանի առջև և նրանց դեմ  կիրառվեն օրենքով նախատեսված պատժամիջոցները.

գ. Բոլոր հանգամանքներում հետևել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված `Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրի դրույթներին, մասնավորապես` 1-ին եւ 12.2-րդ հոդվածներին:

դ. Բոլոր պայմաններում երաշխավորել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը՝ Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին համապատասխան:

Հասցեներ `
• Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյան, էլ. Փոստ `press@president.am;
• Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, էլ. Փոստ `nikol.pashinyan@gov.am;
• Արտակ Զեյնալյան, Արդարադատության նախարար, էլ. Փոստ `info@moj.am;
• Վալերի Օսիպյան, Ոստիկանության պետ, էլ. Փոստ `press@police.am;
• Արթուր Դավթյան, Գլխավոր դատախազ, էլ. Փոստ `info@prosecutor.am:

Խնդրում ենք նաեւ դիմել ձեր երկրում Հայաստանի դիվանագիտական առաքելություններին կամ դեսպանություններին, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններին կամ դեսպանություններին:

***
Փարիզ-Ժնեւ, մայիսի 24, 2019
Խնդրում ենք տեղեկացնել մեզ ցանկացած իրականացված գործողության մասին՝ մեջբերելով այս դիմումի կոդը:

Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտարանը ստեղծվել է 1997 թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության (OMCT) կողմից: Այս ծրագրի նպատակն է միջամտություն ունենալ իրավապաշտպանների նկատմամբ ռեպրեսիաների կանխարգելման կամ վերացման համար: FIDH- ը եւ OMCT- ը հանդիսանում են ProtectDefenders.eu- ի անդամները, որը միջազգային քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանների մեխանիզմն է:

Դիտարան կապվելու համար զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարով

• Էլ. Փոստ `Appeals@fidh-omct.org
• Հեռ․ֆաքս FIDH + 33 1 43 55 25 18 / +33 1 43 55 18 80
• Հեռ. ֆաքս `OMCT + 41 22 809 49 39 / + 41 22 809 49 29

PDF տարբերակը՝ http://csi.am/hy/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%9D-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%82-%D5%A6%D6%80%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4