Երևանում անցկացվել է միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով

Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ ս.թ. հոկտեմբերի 12-13-ը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատաժողովի ընթացքում հայկական և ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված և համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը:

http://www.panorama.am