NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Լրագրողական էթիկան թվային դարաշրջանում»
Հոկտեմբերի հինգին մամուլի աջակցության «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր սեմինար «Լրագրողական էթիկան թվային դարաշրջանում» թեմայով: Սեմինարը վարում էր ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սենտ-Պիտերսբուրգ քաղաքի Փոինթեր ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Ռեջինա ՄքՔոմբսը, ով Հայաստան էր ժամանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հրավերով: Շնորհիվ ինտերակտիվ քննարկման' պրոֆեսոր ՄքՔոմբսը սեմինարի ընթացքում լուսաբանեց, թե ինչպես պետք է կիրառել մուլտիմեդիան, սոցիալական ու բջջային միջոցները ժուռնալիստիկայում' լսարանի վրա հնարավորինս մեծ ազդեցություն գործելու համար: Նա նաև պարզաբանեց սոցիալական ցանցերի' որպես տեղեկատվության փոխանակման և տարածման կարևոր միջոցի արդյունավետության խնդիրները:
Մեթոդները, որոնց մասին խոսեց պրոֆեսոր ՄքՔոմբսը, ներառում են տեսագրման և ձայնագրման, ինչպես նաև բջջային հեռախոսի տեսախցիկի միջոցով նկարահանած այնպիսի նյութերի ստեղծումը, որոնք թույլ կտան լրագրողին ստանալ բաձրորակ տեսանյութ, իսկ սոցիալական կայքերում դրանq տեղադրելու շնորհիվ ' հանդիսատեսի մեծ բանակ:
Սեմինարին ներկա գտնվողները ողջունեցին տեղեկատվություն տարածելու նպատակով հատկապես սոցիալական կայքերի կիրառումը, քանի որ ինչպես շատերը համաձայնեցին, այսօր, հատկապես երիտասարդների շրջանում ավելանում է նրանց թիվը, ովքեր օգտագործում են սոցիալական կայքերը ոչ միայն հաղորդակցման, այլև տեղեկատվություն ստանալու նպատակով:
Սեմինար քննարկումները պրոֆեսոր ՄքՔոմբսի ղեկավարությամբ կշարունակվեն նաև հոկտեմբերի վեցին, ժամը 16.15-18.00 մամուլի աջակցության «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» հասարակական կազմակերպությունում, որը գտնվում է Արշակունյաց 3 հասցեում: Թեման է ֆոտոբլոգինգը և ֆոտոլրագրությունը:
Սոֆյա Մանուկյան
