NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ադրբեջանը չի պահպանում Ժնևյան կոնվենցիան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել Բաքվում Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան մասին: Այս մասին հաղորդում է «1news.az»-ը: Համաձայն այդ հայտարարություն, Մանվել Սարիբեկյանը, ով այս տարվա սեպտեմբերի 11-ին առևանգվել էր ադրբեջանական զորքերի կողմից, ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին տեղեկություններ էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 11-ին, Արցախի հյուսիս-արևելյան հատվածից (դա այն նույն հատվածն էր, որի ուղղությամբ ադրբեջանցի դիվերսանտները սույն թվականի հունիս 18,-ին, օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին դիվերսիոն գործողություններ էին իրականացրել) մուտք են գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող շրջաններ և փորձել դիվերսիոն գործողություն իրականացնել: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հաղորդել էր, թե դա հայկական կողմին չի հաջողվել, և իրենք դիվերսանտ են գերեվարել՝ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանին:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից անմիջապես հետո, ԼՂՀ ՊԲ-ի ներկայացուցիչները հերքելով փաստը տեղեկացրել էին, որ Արցախի այդ հատվածում, նույնիսկ նման անուն-ազգանունով զինծառայող չկա:
Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզի ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել Թթուջուր գյուղի բնակիչ Սիրանուշ Սերգոյի Բալյանը, որը տեղեկացրել է, որ իր որդին՝ Մամվել Մամիկոնի Սարիբեկյանը (ծնված 27.02.1990), սեպտեմբերի 11-ին ժ.19.30-ի սահմաններում՝ անասունները փնտրելու նպատակով, դուրս է եկել տնից և գնացել Տավուշի մարզի «Քեղուտ» կոչվող սարամաս, որը գտվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում և այլևս չի վերադարձել:
