NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոստիկանությունում հաստատում են, որ պաշտպանության նախարարության շենքի մոտ մահացածը ոստիկանության սպա է
Հոկտեմբերի 4-ի գիշերը Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Բագրևանդ թաղամասում, Պաշտպանության նախարարության շենքի մոտ տղամարդու դիակ է ընկած:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Panorama.am-ին պատմեց, որ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական, որն, ըստ երևույթին, մահացածի աշխատանքային վկայականն է եղել, որի վրա գրված է եղել. «ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Սահակյան»: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսն ու հիշողության կրիչը (ֆլեշկա):
Գիշերը դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը և նույն շրջանի ոստիկանության քննչական ծառայության պետը:
Քննության հետևանքով կպարզվի' իրականում ինչ է կատարվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին հաստատեցին, որ մահացածը ոստիկանության սպա է' ավագ լեյտենանտ Տ.Սահակյան:
