ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

Սեպտեմբերի 29-ին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան:
 
Կոնվենցիան, որը բացվել է ստորագրման համար 2007թ. հոկտեմբերի 25-ին եւ ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսի 7-ին, հանդիսանում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարում ԵԽ կարեւոր իրավական գործիքներից մեկը: Հայաստանը 8-րդ երկիրն է, որ ստորագրել է այս կոնվենցիան:
 Նոյեմբերի 29-ին Հռոմում կմեկնարկի «Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքար» ԵԽ քարոզարշավը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

http://www.lragir.am