NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղի ունեցավ «Միլանո»-ի գործով հերթական դատական նիստը
Հունիսի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Օլիմպ ԱԿ- ի հայցն ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերութան՝ գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու մասին գործը, դատավորն էր Գ. Խանդանյանը։ Բացի վերոնշյալ կազմակերպությունից պատասխանող էին նաև ԴԱՀԿ ծառայությունն ու ՀՀ Պետական պահպանության ծառայությունը։ Նշենք նաև, որ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերութան ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել։
Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 10-ին՝ չունենալով «Օլիմպ» ԱԿ-ի վերաբերյալ դատարանի որևէ վճիռ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ապօրինաբար ներխուժեցին «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող, Աբովյան 4 հասցեում գտնվող, Միլանո խանութ և մի քանի օրվա ընթացքում «Օլիմպ» ԱԿ-ին իր գույքի հետ միասին վտարեցին մինչ օրս իրեն պատկանող տարածքից։
Դատական առաջին նիստը, որը տեղի ունեցավ մայիսի 4-ին, չէին ներկայացել «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության և Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչները, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց հունիսի 3-ին։ Հունիսի 3-ին կայացած դատական նիստի ժամանակ «Օլիմպ» ԱԿ-ի փաստաբաններ՝ Հ. Ալումյանի և Տ. Հայրապետյանի հարցումներին ի պատասխան Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչը հաստատեց, որ «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութում պահակային ծառայությունն իրականացնում է պահպանություն՝ հիմնվելով՝ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերութան կողմից ներկայացված գրության և դատարանի պատճենահանված վճռի վրա։ «Օլիմպ» ԱԿ-ի փաստաբանը ներկայացրեց կադաստրի տեղեկատվական կենտրոնի կողմից տրմադրված տեղեկանք՝ համաձայն որի տվյալ անշարժ գույքը դեռևս գրանցվաց է «Օլիմպ» ԱԿ-ի անվամբ։ ՊՊ ծառայության ներկայացուցիչը ընդունեց, որ իրենք Կադաստրի Պետական կոմիտեից չեն ճշտել տվյալ գույքի իրական սեփականատիրոջը, և առանց սեփականատեր «Օլիմպ» ԱԿ-ի համաձայնության իրականացրել են ապօրինի պահպանություն։ Այյսպիսով, համաձայն պատասխանողների տրամաբանության, յուրաքանչյուր ոք կարող է ուրիշի սեփականություն հանդիսացող գույքը պահատվության հանձնել Պետական պահպանության ծառայությանը։
Դատական արկտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը փաստաբանների այն հարցին, թե արդյո՞ք նրանք ունեցել են «Օլիմպ» ԱԿ-ի վերաբերյալ դատարանի որևէ վճիռ կամ կատարողական թերթ, որով պետք է վտարեին «Օլիմպ» ԱԿ- ին իր գույքի հետ միասին իրեն պատկանող տարածքից, ԴԱՀԿ աշխատակիցները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, որ տարածքը հանդիսանում է «Օլիմպ» ԱԿ-ի սեփականությունը։ Այսպիսով, տեղյակ լինելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու հանգամանքը, որի մասին դատարանը նախապես զգուշացրել էր, ԴԱՀԿ աշխատակիցը ակնհայտորեն մոլորության մեջ գցեց դատարանին, քանի որ տվյալ հանգամանքի մասին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև բազմաթիվ լրատվամիջոցների կողմից բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է և այդ փաստը հաստատող տեսագրությունը պահպանվում է։ Այսպիսով, ԴԱՀԿ աշխատակիցները ընդունեցին իրենց ապօրինությունը։ Փաստաբանի հարցին, թե արդյո՞ք «Օլիմպ» ԱԿ-ն կարող է մուտք գործել և տնօրինել իր տարածքը, ԴԱՀԿ աշխատակիցները տվեցին դրական պատասխան։
Այսպիսով, պատասխանողներից և ոչ մեկ չներկայացրեց բավարար հիմնավորումներ իրենց գործողությունների համար։ Գ. Խանդանյանը հետաձգեց նիստը մեկ ամսով' նշանակելով այն հուլիսի 1-ին, հայտարարելով ապացույցներ ներկայացնելու փուլի սկիզբ։
