NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փոխգնդապետը ինքնախեղում է կատարել
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Օրերս ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել արտառոց միջադեպ:
Ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Յուրիի Շադյանը` ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը»:
Source Url:
