NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեսպանը կոչ է անում իրազեկված լինել

Այսօր Հայաստանի Նկարիչների միությունում տեղի է ունեցել Խոսքի ազատության օրվան նվիրված ֆոտոցուցահանդես: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Դեսպանն իր բացման խոսքում դատապարտել է ոտնձգությունները, բռնությունները լրագրողների հանդեպ, գրաքննությունը՝ ընդգծելով, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի լրագրողների աշխատանքն ապահով լինի:
Հայաստանը Freedom House-ի վերջին զեկույցում նշվում է ոչ ազատ երկրների ցուցակում: Վերհանված խնդիրների շարքում նշվում էին կանխակալ վերաբերմունքը, գրաքննությունը: Այս համատեքստում հետաքրքիր կլինի, որ լուսաբանեք նաև իմ ելույթը, ասել է Մարի Յովանովիչը: Նա հորդորել է իշխանություններին հետևողականորեն քննության առնել բռնության բոլոր դեպքերը:
Դեսպանը նշել է, որ ակնկալում է, որ կընդունվի զրպարտության վերաբերյալ օրենքի նախագիծը, և հեռարձակման լիցենզիաները արդար կբաշխվեն: Յովանովիչը կարևորել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը: Սա անհրաժեշտ է, որ կառավարության կողմից տնօրինվող տեղեկատվությունը հանրությանը ավելի հասանելի դառնա: Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում երկրները պետք է իրենց քաղաքացիների ողջ ներուժը և ռեսուսներն օգտագործեն, և դա ենթադրում է, որ մարդիկ առավել իրազեկ լինելու միջոցով կարողանան ճիշտ որոշումներ կայացնել:
«Կոչ եմ անում բոլորին աշխատել, որ Հայաստանում հասարակությունը առավել իրազեկված լինի», ամփոփելով իր խոսքը, ասել է Մարի Յովանովիչ
