NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ավիավթարի զոհերի հիշատակին

Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան, ուր այցելուները կարող են թողնել իրենց ցավակցությունը: Կիրակի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ծաղիկներ են դրել դեսպանատան մոտ' հարգանքի տուրք մատուցելով ավիավթարի զոհերի հիշատակին:
Դեսպանատունը, ի նշան սգո, խոնարհել է երկրի դրոշը: Շենքի մուտքի մոտ փակցված են բոլոր զոհերի անունները, նախագահ Լեխ Կաչինսկու լուսանկարը կնոջ հետ:
Լեհաստանում յոթնօրյա սուգ է հայտարարված:
Ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահի ինքնաթիռը աղետի էր ենթարկվել Սմոլենսկ քաղաքի մոտ: Ինքնաթիռում է եղել Լեհաստանի գրեթե ողջ էլիտան' քաղաքական, տնտեսական, ռազմական, ութ տասնյակ գործիչներ: Լեհական պատվիրակությունը մեկնում էր Սմոլենսկ' մասնակցելու 1940 թ. գնդակահարված լեհական բանակի սպաների հիշատակը հարգելու:
Source Url:
