Մահացել է լրագրող Գայանե Բաբայանը

 

Ապրիլի 5-ին, ժամը 21:50-ի սահմաններում Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում վրաերթի է ենթարկվել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանը: Վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը փորձել է լրագրողին տեղափոխել հիվանդանոց, սակայն Գայանեն ճանապարհին մահացել է:

Ցավակցում ենք, Գայանեի ողբերգական մահվան առթիվ նրա բոլոր հարազատներին ու մտերիմներին։