NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրեական գործ ծեծի և բռնության առիթով
Դեկտեմբերի 27-ին Վարդանանց փողոցում պատգամավորության նախկին թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն իրականացնող երիտասարդների վրա հարձակման և ծեծի առիթով այժմ մեղադրվում է միայն Դավիթ Սիմոնյանը։
Նա մեղադրվում է ծեծով և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրել նաև Վահան Նադալյանին, սակայն լրացուցիչ հարցաքննությունից հետո մեղադրանքը հանվել է, և քրեական հետապնդումը նրա նկատմամաբ դադարեցվել։
Պաշտպանական կողմի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդությամբ դիմել է՝ լրացուցիչ քննություն անցկացնելու առաջարկով։ Նրա կարծիքով, եղել են երկուսի դեմ մեղադրանքը ծանրացնելու և այլ մասնակիցների՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը, սակայն արդյունքում նախաքննական մարմինն արել է հակառակը։
«Փոխանակ ավել փորձաքննություն կատարելու, նրանք իրենց գործունեությունը ծառայեցնում են հակառակ գործողությունների համար»,- ասում է փաստաբանը։
Դեկտեմբերի 27-ից հետո Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբն արձագանքել էր, որ 30 երիտասարդներ այդ օրը մետաղյա ձողերով հարձակվել էին իրենց ակտիվիստների վրա, ինչի հետևանքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըդդիմադիրները համոզված են,որ Դավիթ Սիմոնյանը գլխավորել է հարվածողների խումբը
Երկու երիտասարդների նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ սահմանված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 150-ապատիկի չափով կամ կալանքը՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։
