NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պայթյունի արդյունքում զոհվել են հայեր /լրացված/

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004թ. փետրվարի 6–ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցանկը, ինչի հետևանքով սխալ տեղեկություն են տարածել ռուսական և համաշխարհային լրատվամիջոցները։ ՀՀ ԱԳՆ–ն հայցում է հանրության ներողամտությունը։
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ՝ 1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը։
Այսօր վաղ առավոտյան 07։56-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Պարկ Կուլտուրի» և «Լուբյանկա» կայարաններում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է մոտ 4 տասնյակի։ «Լուբյանկա» կայարանում գնացքի 2-րդ վագոնում տեղի ունեցած պայթյունից նախնական տվյալներով՝ 23 հոգի մահացել են, իսկ դրան հաջորդած «Պարկ Կուլտուրի» կայարանում 8։40-ին տեղի ունեցած պայթյունից (նախնական տվյալներով) մահացել են 15 հոգի։ Վիրավորների թիվը հասնում է 70-ի։ Նրանց բոլորին լ տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Իրավապահ մարմիններին ահազանգել են նաև մետրոպոլիտենում՝ «Պրոսպեկտ Միռա» կայարանում 3-րդ պայթյունի մասին, սակայն ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքվել է։
Երկու պայթյունների փաստով՝ հարուցվել է քրեական գործ ՝ահաբեկչություն հոդվածով: Ենթադրվում է, որ ահաբեկությունը կատարել են մահապարտ ահաբեկիչները՝ գործի դնելով առայժմ չպարզված պայթուցիկ սարք բջջային հեռախոսի միջոցով:
Մոսկվայի մետրոյում ահաբեկչություն է կատարվել 1996 թ. հունիսի 11-ին՝ «Տուլսկայա» և «Նագատինսկայա» կայարանների միջանկյալ հատվածում, ինչի արդյունքում մահացել էին 4 հոգի և 12-ը ստացել ծանր մարմնական վնասվածքներ։
Ահաբեկչական հաջորդ հարձակումը եղել է Մոսկվայի «Տրետյակովսկայա» կայարանում՝1998թ․ հունվարի 1-ին։ 150 գրամանոց տրոտիլից բաղկացած պայթուցիկը տեղադրված է եղել կանացի պայուսակում։ Արդյունքում տուժել էին մետրոպոլիտենի աշխատակից 3 ոստիկաններ, ովքեր ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին։
Պայթյուններ են եղել նաև 2001թ. փետրվարի 5-ին, 2004թ. փետրվարի 6-ին։
