Ոստիկանության սպառնալիքի ընկալումը

Associated Press  գործակալության փոխանցմամբ ԱՄՆ-ում ձերբակալվել է Ջորջիա նահանգի բնակիչ Նիլ Հորսլին, ով YouTube ինտերնետային կայքում տեղադրել է մի  տեսանյութ, որում ասել է, թե ցանկանում է բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի մահը։ Ոստիկանությունը  տեսանյութն ընկալել է որպես սպառնալիք և ձերբակալել նրան։

Տեսահոլովակում Նիլ Հորսլը  ցույց է տալիս «Էլթոն Ջոնը պետք է մահանա» վերտառությամբ պաստառ։  Սակայն չի բացառվում, որ այն կարող է վերաբերել Էլթոն Ջոնի The King Must Die («Թագավորը պետք է մահանա») հայտնի երգին։

Տեսահոլովակում Հորսլին նաև քննադատության է ենթարկում ամերիկյան Parade պարբերականին տված՝ Էլթոնի Ջոնի վերջին հարցազրույցը, որտեղ երգիչը ենթադրություն է արել, թե Հիսուս Քրիստոսը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ուներ։