NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկու զեկույց. «Մարդու իրավունքները 2009 թվականին»
ԱՄՆ պետդեպարտամնետը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» տարեկան զեկույցը` հարյուրից ավելի երկրների թվում անդրադառնալով նաև Հայաստանին: Իրավունքների պաշտպանության տեսանկյունից Պետդեպարտամենը 2009 թվականը Հայաստանի համար բարվոք չի գնահատում: Զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է.
«Մարտիմեկյան իրադարձություններից հետո ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել , գրանցվել են իրավունքների ոտնահարման նոր դեպքեր»:
Ներկայացնելով ընդհանուր զեկույցը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել, թե իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիվն աշխարհում աճում է: Տեղական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Հելսինկյան ասոցիացիան, այսօր նույպես մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարեկան զեկույց է հրապարակել: Այստեղ նույնպես գերակշռում են բացասկան գնահատականները:
2009 թվականին մարդու իրավունքների պաշտպանության պատկերը ներկայացնող ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա առանցքային մի քանի խնդիրների: Զեկույցում խոսվում է քաղաքական հալածանքների, խաղաղ հավաքների ազատության սահմանափակման, արդար դատաքննության իրավունքի խախտման, լրագրողների դեմ կիրառված բռնությունների և դրանց հազվադեպ բացահայտման խնդիրներին: Լրատվամիջոցներին վերաբերող հատվածում մասնավորապես ասվում է.
«Հատկապես հեռարձակող լրատվամիջոցներում առկա է ինքնագրաքննության բարձր աստիճան: Մամուլի բազմակարծությունը սահմանափակվում է, ներառյալ հեռարձակող լրատվամիջոցների արտոնագրերի թարմացման արգելումը»:
Զեկույց, հատկապե, ընդգծել է կոռուպցիայի խնդիրը.
«Երկրում կոռուպցիան շարունակում է լայնորեն տարածված մնալ , իշխանությունները վճռական ջանքեր չեն գործադրում դրա դեմ պայքարելու համար»: Զեկույցի հեղինակները չեն շրջանցել նաև ընտանեկան բռնության, մարդկանց թրաֆիքինգի, հաշմանդամների ու համասեռամոլների նկատմամբ խտրականության դեպքերը:
Տեղական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը' Հելսինկյան ասոցիացիան, այսօր նույնպես մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույց էր ներկայացնում: Այն մի քանի բաժիններ է ներառում` խոսքի, հավաքների ազատության, արդար դատավարության ու սեփականության պաշտպանույան ոլորտներում իրավունքների ոտնահարումը նշելով կոնկրետ օրինակներով: Կազմակերպությունն առանձին բաժիններով է անդրադարձել մարտիմեկյան իրադարձություններին:
Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքով` զեկույցում չկան դրական գնահատկաններ, քանի որ կազմակերպության դիտորդները «դրական ոչինչ չեն տեսել, կան փաստեր, որոնք իրավունքների պաշտպանության օգտին չեն խոսում»:
Թեև, 2009-ը ասոցիացիան որոշակիորեն նաև հաղթանակների տարի է համարում, քանի որ դատական երկու գործ է շահել, որոնցից մեկը` ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի գործով:
Ընդհանրապես, իրավապաշտպանը հանգիստ է վերաբերվում իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանին, նաև միջազգային կառույցների կողմից տրվող բացասական գնահատակններին:
«Ես վատ չեմ վերաբերվում Հայաստանին տրվող բացասական գնահատականներին: Եթե կարդաք ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, անկեղծորեն կզարմամանք: «Humman rights watch»-ի զեկույցը այս զեկույցից մի քանի անգամ հաստափոր է ու մի քանի անգամ ավելի սուր: Եվ դա նորմալ է, քանի որ այդ զեկույցներն են նպաստում իրավունքների հարգմանը»:
Միքայլել Դանիելյանի հայացքով, ամերիկյան կառույցները շատ ավելի գործնական են նպաստում Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանությանը, քան օրինակ, եվրոպական երկրները:
«Եվրոպական երկրներն ընդհանրապես չեն զբաղվում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Հայաստանում: Դա ակնհայտ է ու ցավալի»:
Միքայել Դանիելյանի նման գնահատականի համար հիմք էր ծառայել նաև այն հանգամանքը, որ հրավիրված բազմաթիվ միջազգային կազմակերպություններից Զեկույցի հրապարակմանը ներկա էին միայն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը: Հենց վերջինից էլ փորձեցի ճշտել, թե որքանով է ընդունելի համարում հնչած քննադատությունը:
Սերգեյ Կապինոսը գնահատականը սուբյեկտիվ համարեց ու հավելեց, թե միջազգային կառույցներն իրենք այլ կերպ են մտածում և իրենց գնահատականներն ունեն:
Մեր հարցին, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՀԿ-ն առաջընթաց նկատում է թե ոչ, Սերգեյ Կապինոսն պատասխանեց` կախված, թե որ ժամանակշրջանի հետ է համեմատությունը:
«Եթե համեմատենք այսօրվա իրավիճակը 3 տարի առաջվա հետ, ապա հնարավոր է' բարելավում չկա, եթե համեմատենք իրավիճակի հետ, որը 15 տարի առաջ էր, ապա առաջընթացն ակնհայտ է»:
Սա, սայկայն, ինչպես Սերգեյ Կապինոսն ընդգծեց, չի նշանակում թե խնդիրներ չկան կամ դրանք սուր չեն:
«Պարզապես խնդիրները պետք է օբյեկտիվ, սթափ ու համկարգված դիտարկել: Այս տեսանկյոիւնից, կրկնում եմ առջընթաց կա, բայց պատկերը հակասկան է»:
Իսկ պատկերի հակասականությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով, այն է, որ Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների ոլորտի գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերը, լուրջ քայլեր է արել ներքին օրենսդրության ոլորտում, բայց իրավիճակը դրան համարժեք չի բարելավվել:
Լուսինե Մանուկյան
