NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փախստականների բնակարանային խնդրները
«1988-92թթ. Ադրբեջանից տեղահանվել է շուրջ կես միլիոն հայ, որոնցից 360 հազարը ապաստանել է Հայաստանում: Մինչդեռ այսօր նրանց չնչին մասն է ապրում այստեղ։ Նրանցից ընդամենը 82 600-նն են ՀՀ քաղաքացիություն ստացել: Փախստականների շրջանում արտագաղթը մեծ տոկոս է կազմում: Թե քանիսն են այսօր ապրում Հայաստանում, չունենք կոնկրետ տվյալներ և չենք էլ կարող ունենալ, քանի որ մեկնելիս կամ ժամանելիս նրանց պարտադիր հաշվառելու պայման չկա»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ընդգծել է Միգրացիայի և փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը:
2004թ. հաստատված ծրագրի համաձայն պետք է լուծվի 3 470 փախստական ընտանիքների բնակարանային հարց: Ըստ Եգանյանի' նախորդ տարիներին ավելի քան 1000 ընտանիք բնակարանների գնման վկայագեր են ստացել, որից 700-ն արդեն ապահովվել են բնակարաններով: Այսօր առավել կարիքավոր ընտանիքների թիվը կազմում է 1200, որոնցից 900-ը բնակվում են Երևանում: Խնդրի լուծման համար պահանջվում է 40 մլն ԱՄՆ դոլար։ Գագիկ Եգանյանի խոսքով, դա հսկայական գումար է, և կառավարությունն ունակ չէ լուծել այդ խնդիրը։
Բանախոսի տեղեկացմաբ, այս տարի ծրագրվում է իրականացնել միջազգային խոշոր համաժողով դոնորների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ -ի փախստականների հանձնակատարի հետ համատեղ, ինչն էլ, ըստ պաշտոնյայի, կմեծացնի գումարներ ստանալու հավանականությունը։
Այս տարի ծրագրի համար բյուջեից գումար չի նախատեսվել՝ ելնելով ֆինանսատնտեսական ճգնաժամից, իսկ 2008-ին և 2009-ին 815-ական մլն դրամ է հատկացվել։
Բացի բնակարանյին խնդիրներից, փախստականներն ունեն զբաղվածության և սոցիալական ծառայություններից օգտվելու խնդիրներ:
