NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աջակցում են Սուքիասյանի փաստաբանին
ՀՀ փաստաբանների պալատն այսօր հանդես է եկել հայտարարությումբ, որտեղ դատապարտել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի դեմ իրավապահ մարմինների գործողությունները:
Պալատն, արձագանքելով ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչ Հ.Դելեյանի կողմից փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգչի առգրավման փորձին, ընդգծել է.․
«ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է իրավապահ մարմինների բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են փաստաբանի գործունեության միջամտությանը, այդ թվում' նաև փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալների առգրավմանը։ Փաստաբանը պարտավոր է պահպանել փաստաբանական գաղտնիքը, իսկ ՀՀ կառավարությունը միջազգային պայմանագրով պարտականություն է ստանձնել ապահովել փաստաբանի և նրա հաճախորդի ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը' նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում»:
Փաստաբանների պալատը դատապարտել է նաև ՀՀ ոստիկանության որդեգրած նոր գործելակերպը, երբ փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված իրենց վստահորդներին։
