NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաներումը կիրառելի է Նիկոլ Փաշինյանի հանդեպ
<!-- @page { margin: 0.79in } P { margin-bottom: 0.08in } -->
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասեյակն այսօր տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ «Փետրվարի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրել էին Արմեն Հարությունյանին ներկայացնել իրավական դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ Ազգային Ժողովի 2009թ-ի հունիսի 19-ի “Համաներում հայտարարելու մասին” որոշման կիրառելիության վերաբերյալ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշված խնդիրը հանգամանորեն քննարկել է և եկել է այն եզրահանգման, որ 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված 5-10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում անձի նկատմամբ պետք է կիրառվի “Համաներում հայտարարելու մասին” որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը: Հաշվի առնելով վերոգրյալը Պաշտպանի գրասենյակը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի չփոփոխման պարագայում “Համաներում հայտարարելու մասին” որոշման վերոնշյալ դրույթը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է»։
