NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը
Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տարածել է Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը, որը նա արել էր ձերբակալության օրերին:
"Երբ եղբորս' Խաչատուրի նկատմամբ մարտի 1-ի կապակցությամբ ապօրինի քրեական հետապնդում սկսեցին, ինձ թվաց, թե սրանք մարդկություն կունենան և մեր տնտեսությունը և մեզ հանգիստ կթողնեն, հատկապես, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այդ օրվանից մինչև այսօր ես որքան ուժ ունեմ վազում եմ և դիմացս մթություն է: Որքան արժեքդ բարձրանում է, այնքան թշնամիներդ շատանում են: Ես պաշտպանում եմ նրանց, ում սիրում եմ:
13.02.10թ. Սարիբեկ Սուքիասյան, ՁՊՎ, 10-րդ խուց":
Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին ոստիկանությունը ձերբակալել էր փետրվարի 12-ին՝ նրան մեղադրելով «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանին սպանությամբ սպառնալու համար: Երեք օր անց ոստիկանությունը ազատ արձակեց Սարիբեկ Սուքիասյանին՝ չկարողանալով հիմնավորել նրան ներկայացված մեղադրանքը:
