NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի և Սաշա Դավթյանի հետ
Այս պահին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը, կազմակերպության Միջին Ասիայի և Արևելյան հարցերով պատասխանատու Ալեքսանդրա Կուլաևան, Քաղաքացիական հասարակության ինտիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի և անցած տարեվերջին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Սաշա Դավթյանի հետ։
Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ անչափահաս դստերը բռնաբարելու, որով դատարանը արդարացրեց նրան, իսկ ավագ դստերը խոշտանգելու մեղադրանքով դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց Սաշա Դավթյանին։ Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը այս օրերին գտնվում է Հայաստանում և հանդիպումներ է ունենում հայաստանյան իշխանությունների հետ։ Մեկուսարան կատարած այցից հետո կազմակերպության նախագահը իր տպավորություններն է ներկայացնելու իշխանություններին կապված վերը նշված հանդիպումների արդյունքների հետ։ Նկատենք նաև, որ տիկին Սուեր Բելասենը բավականաչափ տեղեկացված է թե Նիկոլ Փաշինյանի և թե Սաշա Դավթյանի գործերի մանրամասներին։
