NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարացման դատավճռի ակնկալիքով
Ընդդիմադիր «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գեւորգյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան' ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանների վճիռների դեմ։ Դատական այս երկու ատյանները մեղավոր են ճանաչել 18 ամյա երիտասարդին քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով' «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Վահագն Գևորգյանը դապարտվել էր 1 տարվա ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի, սակայն նա ազատվել էր պատժի կրումից' համաներման միջոցով: 18 ամյա երիտասարդը սակայն ցանկանում է հասնել արդարացման դատավճռի, քանի որ համոզված է, որ ինքն անմեղ է:
Վահագն Գեւորգյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով դեռևս հայտնի չէ, թե գործն ընդունվել է վարույթ, թե ոչ:
Մեկ այլ երիտասարդ ակտիվիստի՝ Տիգրան Առաքելյանի գործով, որն արդեն 6 ամսից ավելի է գտնվում է նախաքննական փուլում՝ ոստիկանությունը շարունակում է լռություն պահպանել գործի ավարտի վերաբերյալ։ Տիգրան Առաքելյանը արդեն մի քանի ամիս է գտնվում է ազատության մեջ և խոսակցություններ կային, որ գործը մտնելու է դատարան։ Սակայն երիտասարդ ակտիվիստի շահերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն ասում է, որ իր պաշտպանյալի գործից որևէ լուր չունի։
Հիշեցնենք, որ քրեական գործը Առաքելյանի նկատմամբ հարուցվել էր դեռևս անցած տարվա հուլիսին՝ 316 հոդվածի 1-ին մասով։
