Մամուլի Ազգային Ակումբի հայտարարությունը

Մամուլի ազգային ակումբը խոր վրդովմունք է հայտնում Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտող դատավճռի կապակցությամբ:
 
Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքը իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված' համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ:
 
Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու և ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի:

 20.01. 2010 թ.