NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարձակվել են և ծեծի ենթարկել
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բոքսի հայաթ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով:
Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց (հիմնականում կտրված, ծակված և պատռված վերքերով, որոնք մետաղյա իրերով հարվածների հետևանք են): Տուժել է նաև դեպքի վայր ժամանած ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը
