Երթ Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը: Օրվա կապակցությամբ Երեւանի Կենտրոնում Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երթ, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, այդ թվում ՀԱԿ բոլոր առաջնորդները, բացառությամբ  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Երթը, որ մեկնարկել է Սարյանի արձանի մերձակայքից, անցել է Թումանյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Աբովյան փողոցով։ Երթի մասնակիցներն անցել են Մյասնիկյանի արձանի մոտով, որտեղ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Ի նշան 10 զոհերի հիշատակի, երթի մասնակիցները այդ տարածքով անցել են լռությամբ:
 

Հայ ազգային կոնգրեսը 2 նամակ է հանձնել ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցչին և ԵԱՀԿ ներկայացուցչին: Երթը շարունակվել է Նալբանդյան, ապա Թումանյան փողողցներով և ավարտվել Հյուսիսային պողոտայում։

Ի դեպ Երթը պաշտոնապես թույլատրվել է Երևան քաղաքապետարանի կողմից։