Գեներալները մերժվեցին

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն արձագանքել է գեներալներ Արկադի Տեր Թադևոսյանի և Գուրգեն Դալիբալթայանի Սերժ Սարգսյանին ուղղված հորդորին՝ ազատ արձակել առողջական խնդիրներ ունեցող, արցախյան ազատամարտի հերոս Սասուն Միքայելյանին։

«Առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալը կարող է ազատ արձակվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ և օրենսդրությամբ առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալին ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալու լիազորությամբ հանրապետության նախագահն օժտված չէ»