NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատեք պատժի հետագա կրումից
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ու գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանը այսօր բաց նամակ են հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որով իրենց մտահոգությունն են հայտնել անազատության մեջ գտնվող արցախյան ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանի առողջական վիճակի կապակցությամբ։
«Մեծարգո նախագահ, տեւական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանությանը: Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլեւ որպես ականատես ու գործընկեր բարձր գնահատելով Սասուն Միքայելյանի հետոսական անցյալը եւ անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից»:
Հարգանքներով'
ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ
ԳՈՒՐԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (ԿԱՄԱՆԴՈՍ)
