NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սասուն Միքայելյանին չեն տեղափոխի
«Հաշվի առնելով դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի և այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տարաբնույթ և իրարամերժ տեղեկատվության առկայությունը, հայտնվում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի եզրակացության համաձայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ դատապարտյալի առողջական վիճակը թույլ է տալիս, որպեսզի բուժսպասարկման աշխատանքները կազմակերպվեն ՔԿՀ-ի ուժերով, քաղաքացիական այլ բուժհաստատություն տեղափոխելու հիմքեր չկան»,-նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը:
Ըստ նրա, հիշյալ եզրակացության հիմքում դրված են նաև Հանրապետության մի շարք բուժհաստատությունների բժիշկների եզրակացությունները: Ընդ որում, կազմակերպվել է նաև այն բժիշկների կողմից բուժօգնության ցուցաբերումը, որի համար միջնորդել է դատապարտյալը:
Ս.Միքայելյանը վերոնշյալ հիմնարկ է տեղափոխվել 13.03.2008թ, որտեղ գտնվելու ողջ ընթացքում մշտապես եղել է նշյալ հիմնարկի և ՀՀ Արդարադատության Նախարարության քրեակատարողական վարչության բժշկական անձնակազմի ուշադրության ներքո:
Այսպիսով, Ս.Միքայելյանին' քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը խնդիր չէ, ինչը և, ըստ անհրաժեշտության, պարբերաբար կատարվում է:
