NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սասուն Միքայելյանի առողջական վիճակը ծանր է
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել է Արդարադատության նախարար Գ. Դանիելյանին՝ առաջարկելով քննարկել Սասուն Միքայելյանին "Դատապարտյալների հիվանդանոց" քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին Պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը այցելել էր ՀՀ ԱՆ "Դատապարտյալների հիվանդանոց" ՔԿՀ-ում ստացիոնար բուժում ստացող դատապարտյալ Սասուն Միքայելյանին, ով հայտնել է, որ ներկայումս գտնվում է ծայրաստիճան վատառողջ վիճակում և իրեն ցուցաբերվող բուժօգնությունը որևէ դրական արդյունք չի տալիս' անհրաժեշտ բուժսարքավորումների և համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մի քանի տարի առաջ սրտի կաթված է տարել։ ՀՀ նախագահական ընտրություններից հետո, մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված Սասուն Միքայելյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք ու զինամթերք պահելու համար։
