NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանը հետաձգեց փաստաբանների գործով դատաքննությունը
Այսօր Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Մեղադրվող փաստաբան Արթուր Գրիգորյանը դատարանին միջնորդել է հետաձգել գործի քննությունը, քանի որ ինքը ցանկանում է եւս մեկ պաշտպան ներգրավել գործին:
Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 8-ը: Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասով' «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»: ՀՀ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 1-ին պիտի քննի, թե արդյոք այդ հոդվածը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը: Չի բացառվում, որ քրեական օրենսգրքի 343 հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, որից հետո փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:
Նշենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել 343-րդ հոդվածով, որի դատաքննությունը կասեցվել է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
