NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՅԴ նախագծի քննարկումը հետաձգվեց
Նույեմբերի 13-ին Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերով հանձնաժողովը երկու ամսով հետաձգել է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության առաջադրված նախագծի քննարկումը։ Առաջարկված նախագիծը քրեական պատիժ է սահմանում Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը «հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ ուրանալու համար»:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեկնաբանելով հանձնաժողովի հետաձգման մասին որոշումը, ասել է. թե հետաձգումն անհրաժեշտ է գոնե այս փուլում, երբ դեռ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանը մեկնաբանությամբ հանդես չի եկել, իսկ քննարկումները շարունակվում են։ Հանձնաժողովի նախագահը ասել է նաև, որ «Հայաստանում որևէ քաղաքական հենք չի տեսնում նման քայլեր ձեռնարկելու համար»։
