ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի արդյունքների ներկայացում

Հոկտեմբերի 23-ին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպել էր «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի արդյունքների ներկայացում։

Մոնիթորինգի արդյունքները ներկայացրեցին փորձագետներ «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի / UNEP ազգային կոմիտեի նախագահ  Կարինե Դանիելյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։

Պատասխան ելույթներով հանդես եկան Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները։