Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Պարոն դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 17.10.2009թ.' գիշերը ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին և Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լևոն Յոլչինյանին:

Մտահոգ լինելով փաստի առթիվ, որ ոստիկանության աշխատակիցները, առանց անհրաժեշտության և առանց որևէ պատճառաբանության' բերման են ենթարկել մեր կազմակերպության անդամներին, առանց քրեական գործ հարուցելու վերցրել են նրանց անձնագրերը և ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ:

Ընդունելով դա' որպես մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ փաստ, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ բռնություն և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման օրինակ

Անհանգստանալով ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման փաստով

Դիմում ենք ձեզ' տեղեկացնելով սույն դեպքի մասին և նշելով, որ կարող եք սա ընդունել որպես հայտարարություն քրեական գործ հարուցելու կամ ծառայողական հետաքննություն սկսելու համար:

Հարգանքներով'

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական Կոմիտե