NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատաքննության օրը նշանակվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատաքննության օրը' հոկտեմբերի 20-ին։ Դատավարությունը տեղի կունենա Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, որտեղ ընթանում էին «Յոթի գործով» դատավարությունները։
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասել է,, որ դատավորն օրենքի բազում խախտումներով է նշանակել դատաքննության օրը, սահմանափակ են եղել միջնորդություններ անելու ժամկետները։
Պաշտպանները ոչ մի ակնկալիք չունեն դատավորից։ Փաստաբանն ասում է, որը մեղադրանքն անհիմն է և գործը կարճելու փոխարեն, ընդունվել է վարույթ։
«13 հատորներից բաղկացած քրեական գործի նյութերն իրենց բովանդակությամբ ամբողջությամբ հանրությանը հայտնի «7»-ի գործի կրկնությունն է։ Հայաստանում արդեն շատ վաղուց արդարադատություն չի իրականացվում։ Այնպես որ մենք արդար դատաքննության ակնկալիք չունենք», ասում է Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը նաև կարծիք է հայտնել, որ ապացույցներիլիակատար բացակայության պայմաններում դատարանի համար դժվար կլինի Փաշինյանի նկատմամբ այնպիսի պատիժ սահմանել, որ նրա վրա համաներումը չտարածվի։
Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և 316 հոդվածի առաջին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։ Հոդվածները նախատեսում են մինչև 10 տարի ազատազրկում։
