NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արգելվել է Դաշնակցության հանրահավաքը
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում' հոկտեմբերի 16-ին Մոսկվա կ/թ.-ին հարակից տարածքում (Շառլ Ազնավուրի անվան հրապարակում) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին: Իրազեկումը քննարկվել է ՀՅԴ ներկայացուցչի մասնակցությամբ։ Արդյունքում Երևանի քաղաքապետարանն արգելել է միջոցառման անցկացումը՝ պատճառաբանելով, որ նույն օրն ու ժամին տեղի է ունենալու մեկ այլ միջոցառում:
Source Url:
