NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պատգամավորը կրակել է հինգ անգամ
Հայաստանի Ոստիկանությունից հայտնում են, թե հոկտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, Ազգային ժողովի պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Կարո Կարապետյանն իր անձնական օգտագործման Մերսեդես G 500 մակնիշի, 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավոմեքենայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վիճաբանության ընթացքում Ա. Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի բանալի) հարվածել է Կ. Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված Բրաունինգ տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին և աջ ոտքին' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Source Url:
