NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փաշինյանը կշարունակի մնալ անազատության մեջ
Քրեական գործերով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ անփոփոխ է թողել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։ Քրեական գործերով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ անփոփոխ է թողել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։ Դատարանը մերժել էր նաև Փաշինյանի մասնակցությամբ նիստ գումարելու մասին միջնորդությունը։ Դատարանում Փաշինյանի շահերը ներկայացնող փաստաբանները հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում բողոքարկելու են նաև վերաքննիչ դատարանի սույն որոշումը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը երկամսյա կալանքի տակ է և պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
