NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հունիսի 26-ին Նյու Յորքում, "16 Բիվեր" նախագծի շրջանակներում «Հույս» հ/կ նախագահ Կարեն Հակոբյանի և "Սկսելա" և "Հիմա" երիտասարդական շարժումների անդամ Արսեն Խառատյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է "Մարդու իրավունքները Հայաստանում և սփյուռքը" թեմայով քննարկում: Ըստ կազմակերպիչների միջոցառման նպատակը Միացյալ Նահանգներում բնակվող հայկական շրջանակների ուշադրությունը Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վրա բևեռելն է:
«Հույս» ՀԿ նախագահ Կարեն Հակոբյանը խոսել է անկախությունից ի վեր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին՝ հիմք ընդունելովց: Հիմք ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված ՀՀ զինված ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս խորագրով զեկույցը։ Հակոբյանը խոսել է բանակում առկա սպանությունների, ինքնասպանությունների, սեռական բնույթի բռնությունների և այլ օրինախախտումների մասին: Խոսվել է ն նաև իրավապահ համակարգի կողմից իրականացվող խոշտանգումների և սպանության դեպքերի մասին: Փորձագետի համոզմամբ, նմանօրինակ դեպքերի կանխարգելումն անհնարին է դառնում այն պատճառով, որ զինված ուժերում իրական հանցագործություն կատարողները հիմնականում անպատիժ են մնում:
«Սկսելա» և «Հիմա» երիտասարդական շարժումը ներկայացնող Արսեն Խառատյանը անդրադարձել է Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում տեղ գտած համատարած բռնությունների ու ընտրակեղծիքների մթնոլորտի մասին , մասնավորեցնելով : մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների դեպքերը։
Կարևորելով սփյուռքում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության պակասի խնդիրը, մասնակիցները որոշել են նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական, այս կերպ ԱՄՆ տարբեր քաղաքներում բնակվող սփյուռքահայ շրջանակներին մասնակից դարձնելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների լուծմանը:
