NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատ են արձակվել 200 դատապարտյալ
Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 200 դատապարտյալ: Որոշման 7-րդ կետի համաձայն կրճատվել է 5 դատապարտյալի պատժի չկրած մասը:
Հունիսի 24-ին դրությամբ պատժից ազատվածների և պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակի վերաբերյալ' ըստ քրեակատարողական հիմնարկների
24.06.2009թ.
Էրեբունի ՔԿՀ - ազատվել է 47 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
Սևան ՔԿՀ - ազատվել է 18 անձ,
Երևան-Կենտրոն ՔԿՀ - ազատվել է 1 անձ,
Կոշ ՔԿՀ - ազատվել է 23 անձ,
Հրազդան ՔԿՀ - ազատվել է 1 անձ,
23.06.2009թ.
Նուբարաշեն ՔԿՀ - ազատվել է 35 անձ,
Արթիկ ՔԿՀ - ազատվել է 10 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է,
Վանաձոր ՔԿՀ - ազատվել է 12 անձ,
Գորիս ՔԿՀ - ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
Վարդաշեն ՔԿՀ - ազատվել է 24 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ - ազատվել է 7 անձ,
Աբովյան ՄՏՐ կանանց տեղամաս - ազատվել է 5 անձ,
անչափահասների տեղամաս - ազատվել է 3 անձ,
բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 անձ,
Մեղրի ՔԿՀ - ազատվել է 7 անձ:
