NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի հարցը ԵԽԽՎ օրակարգում
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը հունիսի 23-ին քննարկել է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերի կատարման հարցը: Դռնփակ քննարկման ընթացքում ընդունվել է նաև բանաձևի նախագիծ, որը դեռևս չի հրապարակվել։
«Առաջընթաց կա, որը պայմանավորված է իրականացված համաներմամբ, սակայն Հայաստանը շարունակելու է մնալ մոնիթորինգի ռեժիմի ներքո, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է կիրառվում համաներումը», - արձանագրել է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը. «Երկիրը շարունակելու է մնալ մոնիտորինգի ենթակա», ասել է Հարությունյանը:
Նիստին մասնակցելու հրավեր էին ստացելՎեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է. որ Ջոն Պրեսկոտը նիստի ընթացքում դրական կարծիք է հայտնել Հայստանի ներկա իրավիճակի վերաբերյալ։ «Այդ պրոգրեսը հնարավոր չէ չգնահատել», ասել է պարոն Պրեսկոտը, ով նաև իր անհամաձայնությունն է հայտնել ՀԱԿ-ի ներկայացուցչի այն գնահատականին, թե «Հայաստանի իշխանությունները տորպեդահարել են Փաստահավաք խմբի աշխատանքը»։ Պարոն Պրեսկոտը հակառակ կարծիքն է հայտնել, որը համնկնել է իշխանությունների տեսակետի հետ։ «Փաստահավաք խմբի փորձագետները չկարողացան իրենց քաղաքական հայացքները մի կողմ դնել և աշխատել որպես փորձագետ», ասել է Պրեսկոտը։
Զարուհի Փոստանջյանը նիստից առաջ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին տրամադրել է մի շարք փաստաթղթեր՝ Փաստահավաք խմբի լուծարման, ԵԽԽՎ-ի բանաձեւերի կատարման վերաբերյալ, նաեւ՝ մի առանձին փաստաթուղթ, որում նշված է, թե ում վրա չի տարածվելու համաներումը:
