NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Գագիկ Շամշյամի դատավճիռը
Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը՝ Մհեր Արղամանյանի նախագահությամբ լսել է Է «Առավոտ» և «Չորորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրողԳագիկ Շամշյանի վերաքննիչ բողոքը և այն անփոփոխ թողել։
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ֆոտոլրագրողի նկատմամբ մեղադրական դատավճիռ էր կայացրել' նշանակելով տուգանք' 350 հազար դրամի չափով։ Գագիկ Շամշյանին մեղադրանք էր առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքդրսևորելու համար։ Միջադեպը տեղի էր ունեցել 2008 թ. օգոստոսի 5-ին, մարտւմեկյան իրադարձություններից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ։Մեղադրական դատավճիռ կայացնելու համար դատարանը հիմք էր ընդունել միայն դատական կարգադրիչների ցուցնունքները՝ անտեսելով միջադեպի պահին դատարանի դահլիճում ներկա գտնվող լրագրողների և այլ քաղաքացիների վկայությունները։ Ըստ մեղադրանքի Գագիկ Շամշյանը չի ենթարկվել դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությանն ու վիրավորել է նրան, սակայն լրագրողի կողմից իբր ասված վիրավորական արտահայտությունները տեղ չէին գտել նաև դատական նիստերի ձայնագրության մեջ։ Փաստաբան Հովիկ Արսենյանը, ով դատարանում ստանձնել էր Շամշյանի պաշտպանությունը, միջնորդել էր արդարացման դատավճիռ կայացնել իր պաշտպանյալի նկատմամբ։ Զուգահեռներ տանելով քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց և լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործի միջև, Արսենյանը եզրակացրել է..«Նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռներ կայացվեցին միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա։ Նույն իրավիճակն է առաջանում, երբ դատարանը հիմնվում է միայն դատական կարգադրիչների ցուցմունքների վրա»։
Գագիկ Շամշյանը հույսեր չի կապում Հայաստանում իրականացվող արդարադատության հետ և ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
«Ավելի լավ է այդ գումարը մանկատներին փոխանցեմ, քան անհեթեթ մուծում կատարեմ: Ես պատրաստ չեմ իմ չարածի համար տուգանք վճարել, թեկուզ մեկ դրամ», ասում է ֆոտոլրագրողը:
