Դաշնակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից

Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտոնապես հայտարարել է իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին։

ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները: